26.11.2024
Հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել և խորանալ. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պայքարում է Հայ Առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ

Աշնանային քաղաքական սեզոնը հասարակությանը դնելու է վճռական ընտրության առջև՝ ազգային արժանապատվությունն ու սրբությունները մի կողմում, իսկ մյուս կողմում լիբերալ բռնապետությունն, որը թուլացնում է ՀՀ-ն՝հօգուտ Մեծ Թուրանի ծրագրի և ԵՄ-ի շահերի: Այս մասին գրում է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքի հոդվածագիրը:


Լճացումն ու երկրի զարգացման հեռանկարների բացակայությունը, որոնք առկա էին Սերժ Սարգսյանի կառավարման օրոք հայ ժողովրդին բերեցին բարդ և ինչպես ցույց տվեց ժամանակը սխալ որոշման՝ժողովրդական ցույցերի միջոցով իշխանության եկավ երեսպաշտ խաբեբա, Ջորջ Սորոսի սատանայական շրջապատի «աճեցրած» կադր Նիկոլ Փաշինյանը:


2018թ.-ին հայ մտավորականությունը, որը կանգնեց Փաշինյանի կողքին, մինչև վերջ չէր կարող պատկերացնել, թե ինչ անդունդ են նրանք գլորելու Հայաստանին և հայ ազգին: Փաշինյանին իշխանության գալուն օգնեցին ԼԳԲՏ ակտիվիստները Right Side, Pink, New Generation շարժումներից, որոնք շուտով դարձան ՀՀ ներքաղաքական կյանքի սուբյեկտներ: Արդեն 2019թ.-ին պատմության մեջ առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունեցավ տրանսգենդեր, Right Side ՀԿ ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը:






2020թ.-ին ՀՀ-ում ընդունվեց ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պայքարի ազգային օր: 2022թ.-ին Երևանում բացվեց Right Side կազմակերպության նոր գրասենյակը՝ԼԳԲՏ անդամների հոգեբանական և իրավական աջակցության համար: Գրասենյակի բացմանը մասնակցեցին Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների դեսպանները, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, ԼԳԲՏ համայնքի պաշտպան Քրիստինե Գրիգորյանը(նա այդ ժամանակ ՄԻՊ պաշտոնն էր զբաղեցնում):



Նոր իշխանությունները հարձակման ենթարկեցին հայ հասարակությանը և սկսեցին վերածրագրավորել հայ հասարակությանը տարբեր գործիքակազմերով: 2020թ.-ին կառավարությունը վավերացրեց Լանսարոտի կոնվենցիան, որի 6-րդ կետն ենթադրում է սեքսուալ դաստիարակություն և իրազեկում:


Ինչպես ցույց է տալիս «զարգացած» երկրների փորձն այդ օրենքը հանգեցնում է երեխաների շրջանում վաղ սեքսուալիզացիայի և տարբեր սոդոմիստական փառատոններին ներգրավվածությանը: Իսկ 2022թ.-ին ՀՀ Առողջապահության նախարարությունն ընդունեց «երեխայի հիվանդության գիստոգրամայի» մասին հրամանը, որի 21-րդ կետով երեխայի ծնողները պետք է երեխայի սեռն ընտրելիս ընտրեն 3 պատասխաններից՝արական, իգական և չեզոք: ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունը լակմուսի թուղթ է այն երկրների համար, ովքեր ցանկանում են մերձենալ ԵՄ-ի հետ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը:


Իշխանափոխությունից հետո պաշտոններ զբաղեցրեցին մարդիկ, ովքեր կազմաքանդում են հայկական ավանդական արժեքները և կրոնական ինստիտուտները: Վառ օրինակներից մեկն Ուկրաինան է, որտեղ իշխանությունները հռչակել են ԵՄ-ին անդամակցության ծրագիր և զուգահեռ կազմաքանդում են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին՝ստեղծելով զուգահեռ եկեղեցի, որը պաշտպանում է ԼԳԲՏ համայնքին:


Նույն ճանապարհն է ընտրել Նիկոլ Փաշինյանը, ով հակամարտության մեջ է մտել հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու հետ: Փաշինյանը առաջ է մղում ԼԳԲՏ համայնքի շահերն ու տարբեր աղանդավորական շարժումների շահերը՝անտեսելով ազգային ավանդական, կրոնական արժեքները: Փաշինյանը պատկանում է Հիսունականների եկեղեցիներից մեկին և հայկական ինքնության հանդեպ Փաշինյանի քայլերը պատահական չեն:


Նա Հայ Առաքելական եկեղեցու դեմ քարոզչություն էր իրականացնում դեռևս «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր աշխատած տարիներից: Զարմանալի չէ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը և եկեղեցին ենթարկվում են հալածանքների և անհիմն մեղադրանքների վարչապետի կողմից: Պատահական չէ, որ Գարեգին 2-րդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Գալստանյանին, որպես պահպանողական ընդդիմության առաջնորդնի:



Փաշինյանի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց, բարձր է գործազրկության մակարդակը, իսկ հայ հասարակությունը կարիք ունի կոնսոլիդացիայի և ազգային զարթոնքի:


Գործող իշխանությունները դպրոցական ծրագրերից հանել են Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան: Հայ եկեղեցին՝հայոց ինքնության գլխավոր պաշտպաններից էր դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդն ենթարկվում էր օսմանների, արաբների և ադրբեջանցիների հարձակումներին և եկեղեցիների ոչնչացմանը: ՔՊ-ականներն առաջ են քաշել եկեղեցական «Շողակաթ» հեռուստաընկերության փակման գաղափարը:


Փաշինյանի պարտվողական քաղաքականությունն ու քայլերը Տավուշում և Արցախում՝հօգուտ թուրքական շահերի, այդ թվում բանակը չպատրաստելն Ադրբեջանի հետ պատերազմին, հանգեցրել են նրան, որ հազարամյա եկեղեցիներն ու վանքերն այսօր ոչնչացվում են ադրբեջանցիների կողմից Արցախում: Ուշագրավ են Փաշինյանի կապերը նեոհիսունականների՝ «Կյանքի խոսքի» հետ, որոնք արձանագրվել են հեղինակավոր լեհական Յագելոնյան համալսարանի(ք.Կրակով) հետազոտության մեջ:


«Կյանքի խոսքը», որը «թավշյա հեղափոխության» օրերին աջակցել է Փաշինյանին չի դատապարտել հայկական սրբությունների նկատմամբ ոտնձգությունները, այլ նաև հանդիսացել է ՀՀ-ում գործող բողոքական մի շարք աղանդավորական շարժումների(«Կյանքի խոսք», Եհովայի վկաների, հիսունականների և այլն) արտասահմանյան ղեկավարների Շուշի այցելության կազմակերպիչ՝ադրբեջանցիներին «հաղթանակի» կապակցությամբ շնորհավորելու նպատակով: «Կյանքի խոսքը» կապ ունի «Նոր Հայաստան՝նոր Կաթողիկոս» շարժման հետ, որը քաղաքական գործիք է՝Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու համար:



Փաշինյանի օրոք ՀՀ-ն շատ քիչ հեռանկարներ ունի: Գործող վերնախավի բռնապետությունը ՀՀ-ն տանում է դեպի քաոս և կազմաքանդում: Գործող իշխանությունները չեն հարգում սեփական մշակույթը, իսկ ազգային դավաճանության արդյունքում Արցախը հանձնվել է: Բացի այդ, քաղաքական հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիրներն և Հայ Առաքելական եկեղեցին:


Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ն բաժանելու աճող վտանգը(Զանգեզուրի միջանցքի հարցը, որը թույլ կտա Ադրբեջանին մուտք ունենալ դեպի Նախիջևան դեռևս լուծված չէ), ինչպես նաև ՀՀ-ի անցումը արևմտյան կուրատորների հսկողության տակ, հայ ժողովուրդն իրավիճակի շտկման համար այդքան էլ շատ ժամանակ չունի: Եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա նման «առաջնորդները» կարողանան իշխանության մնալ ևս մի քանի տարի, ապա հնագույն քրիստոնեական պետության սուվերենության մնացորդները հնարավոր է կորչեն եթե ոչ հավերժ, ապա տասնամյակներ:


Գալիք աշնանային քաղաքական սեզոնը վճռորոշ է: Եթե Փաշինյանը չհեռացվի, ապա մի քանի տարուց ՀՀ-ն կլինի անճանաչելի: Պետք է կողմնորոշվել՝ինչ են իրականում ուզում հայերը, իսկ ինչն է նրանց համար խորթ: Կողմնորոշվել, հանուն ինչի էին նախնիները վերականգնում արաբների և ադրբեջանցիների կողմից քանդված Արցախի վանքերը, հանուն ինչի էին ողջ մնում 1915թ.-ի ցեղասպանության օրերին, ինչի համար էին իրենց կյանքը զոհաբերում մեր եղբայրները, որդիները և թոռները՝պաշտպանելով ՀՀ ամբողջականությունն արդեն նորագույն շրջանում:


Արդյոք դա սուրբ չէ, արդյոք ուկրաինական, իսկ մինչ այդ վրացական ճգնաժամերը, որոնք հանգեցրին քաղաքացիական պատերազմների և փաստացի պետության բաժանման դաս չեղան: Միգուցե ժամանակն է հիշել, թե ովքեր ենք մենք և ինչի համար ենք Աստծո կողմից ուղարկվել այս աշխարհ: Հիշել հիմա և պաշտպանել մեր արժեքներն ու ինքնասիրությունը՝մեր գիտակցված որոշումը կայացնելով աշնանը: Հակառակ պարագայում ուշ է լինելու: