23.04.2025
Հայաստանն ու Ադրբջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել․ Միլլեր
prev Նախորդ նորություն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում:

«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում`

ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,
Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն»,
Երևանի «Ավան» առողջության կենտրոն»,

Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»,
«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
«Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա:

Այն դեպքում, եթե տվյալ անձի առաջին կարգի ազգականները գրանցված են տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում, նրանք առաջնահերթ կընդգրկվեն սքրինինգային ծրագրում, և կիրականացվեն անհրաժեշտ հետազոտությունները:

Ի՞նչ է քննարկել ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում ՀՀ ԱԳ նախարարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան