25.11.2024
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ $500 մլն սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
prev Նախորդ նորություն

ԵԶԲ-ն 100 մլն դրամ է հատկացնում Հայաստանի ջրհեղեղից տուժածներին օգնելու համար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 100 միլիոն դրամ (ավելի քան 250 հազար դոլար) է նվիրաբերելու Հայաստանի Ֆինանսների նախարարությանը՝ 2024 թվականի մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետի հետևանքները հաղթահարելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:


Համապատասխան պայմանագիրը հաստատվել է կառավարության հուլիսի 24-ի նիստում: Ֆինանսների նախարարությունը պարտավորվում է ապահովել վերոնշյալ դրամաշնորհային միջոցների նպատակային օգտագործումը՝ ուղղելով դրանք սոցիալական, մարդասիրական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:


Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում հորդառատ անձրևների պատճառով տեղի են ունեցել ջրհեղեղներ, ինչը հանգեցրել է հսկայական նյութական կորուստների, ճանապարհների և կամուրջների փլուզման: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 4 մարդ: