26.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին»-ի մաքսանենգության դեպքեր
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եղել մամուլի համար հայտարարություններով: