Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. "Այսօր Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում տեղի կունենա քաղաքական բանտարկյալ, ազատությունից ապօրինի զրկված և 7 ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանի գործով հերթական նիստը: Վաղը կողմերը՝ մեղադրողը և պաշտպաններս, պետք է հանդես գանք ճառերով: Պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Ն.Մալյանին, իսկ մենք հերթական անգամ կապացուցենք, որ տեղի ունեցողը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ արդարադատության և օրինականության հետ:Ն.Մալյանը ազատությունից զրկվել է ազատ խոսքի համար: Ն.Մալյանի կալանավորումը հստակ և անհերքելի ապացույց է, որ Հայաստանը նվաճած թուրքի հարճ լիբերալ ֆաշիստները ոչ մի առնչություն չունեն ժողովրդավարության հետ, այլ սարսափած են իրենց գործած ազգի դավաճանության համար արդարացի պատժի անխուսափելիությունից",- գրել է փաստաբանը: