Այսօր, տեղական ժամանակով ժամը 14:08-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։