24.05.2025
Այս իրավիճակում իմ մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ. Ալեն Սիմոնյան
22.11.2023
Այս իրավիճակում իմ մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ. Ալեն Սիմոնյան

Ես էլ չեմ մասնակցելու ՀԱՊԿ նիստին, որը կայանալու է դեկտեմբերին: Գնամ, ի՞նչ անեմ․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այդուհանդերձ, նա կրկնեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց այս պահին և այս իրավիճակում իր մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ, քանի որ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները չի կատարում ու չի կատարել։  Տեղեկացրեց. «Իմ չգնալու մասին ես ՀԱՊԿ գործընկերներին զգուշացրել եմ, որևէ արձագանք չկա։ Կարծում եմ՝ չի էլ լինի, քանի որ իրենց համար էլ է հասկանալի մեր քայլը։ ՀԱՊԿ-ը չի շտապում իր պարտավորությունները կատարել, ի՞նչ պիտի գնանք, քննարկենք։ ՀՀ ինքնիշխան տարածք էին ներխուժել, իսկ ՀԱՊԿ-ը գնահատական չի տվել, գնանք ի՞նչ անենք։ Հերթը ՀԱՊԿ-ինն է, ՀԱՊԿ երկրները պետք է գնահատական տան, ոչ թե ապրեն երևակայական մի փուչիկի մեջ, որ կա այլ իրականություն։ Եթե ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, ի՞նչ պիտի ասենք, բացի այն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»,- շեշտեց Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է դեպի եվրաինտեգրում, Սիմոնյանը նշեց՝ չգիտի, բայց դա մի ուղղություն է, որի հետ կապված ինքը դրական տրամադրվածություն ունի։