15.01.2025
Հայաստանում առաջարկվում է կաթնամթերքի դարակաշարերի գունային տարանջատում
prev Նախորդ նորություն

Հայաստանում կենսաթոշակառուները և նպաստառուները ստացել են 15,2 մլրդ դրամ հետվճար․ նախարար

2022 թվականի տարվա կեսին ներդրվեց ծրագիր, համաձայն որի՝ կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց անկանխիկ գործարքներից հետվճար էին ստանում: 2,5 տարվա ընթացքում արձանագրվեց բավականին դրական արդյունք:


Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:


«Եթե մեր կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից զրոյական մակարդակ էին անկանխիկ գործարքները ներդրման նախորդ ամսվա ընթացքում, ապա հիմա մենք ունենք արդեն 171 մլրդ դրամի շրջանառություն, որի դիմաց տրամադրել ենք 15,2 մլրդ դրամ հետվճար, իսկ շահառուների թիվը, հուսով եմ, որ երբ կամփոփենք դեկտեմբերի տվյալները, կունենանք շուրջ 300 հազար շահառու»,- ասաց նա և հավելեց՝ սրան զուգահեռ իրականացվել է պետության մեկ այլ կարևոր քաղաքականություն, այն է՝ անկանխիկ գործարքները խթանելու քաղաքականությունը:


«Սա այն ծրագրերից է, որ հանրության այս թիրախային խմբի շրջանում վարքագծային փոփոխություն է բերել, որովհետև մենք քննադատվում էնք, որ հազիվ թե ավագ սերնդի մեր նեկայացուցիչները կարողանան ֆինանսական այս գործիքից օգտվել: Փորձը ցույց տվեց, որ արդյունավետ աշխատեց ծրագիրը»,- ասաց նա:

ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում ապoրինի պահվnղ hայերին
Հաջորդ նորություն next