15.01.2025
ՀՀ կողմից վարվող բալանսավորված քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց

Հայաստանն ու Միացյալ Նահանգները, ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելով, նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը:


«Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Անցած տարիներին մեր հարաբերությունների խորացումը հանգեցրեց նրան, որ պաշտոնապես դարձանք ռազմավարական գործընկերներ։ Սա իսկապես պատմական է: Եկեք նշենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը»,- գրել է նա:


 

ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի հայտագիր
Հաջորդ նորություն next