ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով: Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից»: