Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը: