Կրոնի միջազգային օրը՝ «Ռուսաց լեզվի և մշակույթի» Արենիի Կենտրոնում
Արենի համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» Կենտրոնում, որը հիմնադրվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ և Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի աջակցությամբ, անցկացվել է հերթական միջոցառումը՝ նվիրված կրոնի միջազգային օրվան։
«Ռուսաց լեզվի և մշակույթի» Կենտրոն հյուրընկալվել էր Արենիի եկեղեցու քահանա տեր Հովհաննեսը։ Հանդիպման թեման՝ «Առաքելական և Ուղղափառ եկեղեցիների տարբերություններն ու նմանությունները»։ Տեր Հովհաննեսը երեխաներին մանրամասն պատմեց հայ առաքելական, ինչպես նաև ռուս ուղղափառ եկեղեցիների պատմությունը, երեխաների հետ կիսվեց երկու եկեղեցիների նմանություններով ու տարբերություններով։
«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի հյուր տեր Հովհաննեսը հանդիպման վերջում սիրով պատասխանեց սաներին հուզող հարցերին։ Ընդհանուր հավատքի զգացումը մարդկանց միավորելու առաջատար գործոններից մեկն է: Այդ իսկ պատճառով աշխարհում լայն տարածում գտած «Կրոնի միջազգային օրվա» հիմքում ընկած է այն գաղափարը, որ կրոնը պետք է միավորի:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է երեք «Ռուսաց լեզվի և մշակույթի» Կենտրոն, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։ Բացի Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի կենտրոնից, գործում են նաև կենտրոններ Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում: Յուրաքանչյուր կենտրոն ունի իր ուրույն անվանումը։ Սևանի կենտրոնը կոչվում է «Մշակույթ», Գանձակի կենտրոնը՝ «Գրականություն», իսկ Արենիի կենտրոնը՝ «Տիեզերք». Ներկայումս ավելի քան 250 աշակերտներ հաճախում են կենտրոններ: