30.01.2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

ՆԳ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության ծրագրի քննարկմանը

Հունվարի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:


ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ:


Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ՆԳ նախարարության ենթակա երեք ծառայություններում ՄԱԿ-ի գործակալությունների հետ աշխատանքը՝ միաժամանակ անդրադարձել է հետագա համագործակցության ամրապնդմանը և համակարգված աշխատանքին։


Նա, մասնավորապես, ընդգծել է կարողությունների զարգացման, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության կարևորությունը։


Հանդիպմանը ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հաջորդ նորություն next