«Վերին Լարս» անցակետում շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4,654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1359-ը հայկական են։ Նշվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։