Կյանքից հեռացել է հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը
Լուսանկարը` Սպուտնիկ
72 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լրագրող, ռադիո և հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը։ Մինչև կյանքի վերջին օրերը նա շարունակում էր վարել հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդում. նրա վերջին եթերը եղել է հունվարի 24-ին:
Արմեն Դուլյանը Հայաստանի առավել փորձառու լրագրողներից էր՝ տասնամյակներ նվիրելով երկրի առաջատար լրատվամիջոցներում աշխատանքին։ Նա աշխատել է Հայաստանի տարբեր հեռուստաալիքներում, համագործակցել տեղական և միջազգային ռադիոկայանների հետ, հրապարակվել պարբերական մամուլում։
2019 թվականի հոկտեմբերից Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում վարել է հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք՝ շարունակելով բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, չնայած առողջական խնդիրներին:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, երեկ լրագրողի վիճակը կտրուկ վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Այս տարվա մայիսին նա պետք է դառնար 72 տարեկան: