Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Քննարկումների առանցքում եղել են երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման ուղիները: