ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը ներառյալ: Հայտարարվել է նաև, որ զինծառայողների զորացրումը կիրականացվի մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը: Այս տարի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև այն կանայք, ովքեր մինչև 2024 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում են ներկայացրել: