7.02.2025
ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մինչև 755 մլն դոլար

Իրանում ցանկանում են Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի, հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:


Նրա խոսքով ՝ 2024 թվականին Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 755 մլն դոլար։ Ընդ որում, Թեհրանում նախատեսում են այս թիվը հասցնել 1 մլրդ դոլարի արդեն ընթացիկ տարում։


Ռոսստատի տվյալներով ՝ Իրանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 737,4 մլն դոլար ՝ 2023 թվականի համեմատ 6,5% աճով։ Ընդ որում, Իրան արտահանման ծավալը կազմել է 108,3 մլն դոլար (14,5% աճ), Իրանից ՝ որպես արտահանող երկիր ներմուծումը ՝ 572,5 մլն դոլար (3,6% աճ), իսկ որպես արտադրող երկիր ներմուծումը ՝ 629,1 մլն դոլար (5,2% աճ):


 

Ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ․ Փաշինյան
Հաջորդ նորություն next