Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, այդ պաշտոնում նշանակվել է Կարապետ Դավթյանը: Կադրային փոփոխության պատճառենրի մասին ոչինչ չի ասվում: Տեղեկություններ չկան նաեւ առ այն, թե արդյոք այն որևէ կապ ունի Սասնա ծռեր զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստի հետ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ գալխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: