Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, այդ պատճառով է իր արձանը տեղադրվել Երևանի կենտրոնում: Նժդեհը որևէ կապ չի ունեցել ֆաշիզմի ու նացիզմի հետ: Այս մասին VERELQ հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնայան ներկայացուցիչ Մարիյա Զախարովայի երեկվա հայտարարությանը: Հիշեցնենք, Զախարովան ճեպազրույցում ասել էր, որ Ռուսաստանին հասկանալի չէ, թե ինչու է Նժդեհի արձանը տեղադրվել Երևանում և նշել, որ բոլորը շատ լավ գիտեն ՌԴ դիրքորոշումը ֆաշիզմի, նացիզմի և նեոնացիզմի դրսևորումերի վերածնման մասով: Այս հայտարարությունը հայ հասարակության շրջանում ընկալվեց ոչ միանշանակ: «Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին կամ մարշալ Կուտուզովը Ռուսասըանի համար: Նժդեհն ամբողւ կյանը նվիրել է Հայաստանի ազատությանը»,- ասաց Շարմազանովը: Վերջինս նաև ընդգծեց, որ Նժդեհը հայ ժողովրդի հայրենասեր զավակն է և բոլոր տեսակի շահարկումներն այս հարցի շուրջ անընդունելի են: