Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

491

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան:


«Զվարթնոց» օդանավակայանում տեղակայվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորել է իր 3-րդ ուղղաթիռը»,-ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:


Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծառայության համար ուղղաթիռ է բերվում Մարսելից Հայաստան: «Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը (նախարարը լուսանկարն էր հրապարակել-խմբ.), որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս», - գրել էր նախարարը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...