ԱՄՆ-ն Հայաստանին 1,44 մլն դոլար կհատկացնի՝ էներգետիկայի զարգացման համար: Համապատասխան համաձայնագրի նախագիծը այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում: Միջոցները հատկացնում է ԱՄՆ Միջազգային համագործակցության գործակալությունը (USAID) մասնավոր հատվածի մրցունակության զարգացման ծրագրով: Նշենք, որ ծրագրի շրջանակում կառավարությանն արդեն 61,1 մլն դոլար հատկացվել է: