Ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կդառնա Հայաստանի վարչապետ փողոցի ճնշման ու խորհրդարանում պայմանավորվածությունների արդյունքում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը։Նա նշել է, որ Փաշինյանը ստիպված է լինելու աշխատել ոչ բարենպաստ պայմաննեում` ՀՀԿ–ն չի հանդիսանում նրա կողմնակից, բացի այդ, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ– սկսել են աջակցել Փաշինյանին հաշվի առնելով հասարակության տրամադրությունները, փոխանցում է bfm.ru–ն։Ըստ նրա, ՌԴ–ն այս անգամ գործել է անթերի` Մոսկվան չի միջամտել, սակայն ոչ թե անտարբերություն է ցուցաբերել, այլ պահել է դիստանցիա, որպեսզի ընդլայնի սեփական ազդեցության հնարավորությունը։