11.09.2026
ՀՀ կառավարության ձեռքբերումներն առկա են միայն ֆեյսբուքյան տիրույթում
prev Նախորդ նորություն

Նախագահը ստորագրեց. ՀՀ կառավարությունը կունենա 12 նախարարություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ կառավարության կառուևցվածքի փոփոխություն ենթադրող օրենքը:


Հանրապետության նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:


Հիշեցնենք, Ազգային ժողովը մայիսի 8-ին ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Այսուհետ կառավարությունը կունենա 12 նախարարություն.


Արտաքին գործերի նախարարություն


Պաշտպանության նախարարություն


Արտակարգ իրավիճակների նախարարություն


Արդարադատության նախարարություն


Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն


Կրթության, գիտության և մշակույթինախարարություն


Բնապահպանության նախարարություն


Առողջապահության նախարարություն


Ֆինանսների նախարարություն


Էկոնոմիկայի նախարարություն


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:


 

Պատրաստ ենք ներմուծել հայկական կոնյակ. Վարչապետի հանդիպումը չինացի գործարարների հետ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ