21.03.2026
Երկու փոխմարզպետ ու անտառային կոմիտեի նախագահն ազատվեցին պաշտոններից
04.10.2018
Երկու փոխմարզպետ ու անտառային կոմիտեի նախագահն ազատվեցին պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել Հայրապետ Բաբայանին ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայրապետ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան», - ասված է վարչապետի ոորոշման մեջ: Վարչապետի որոշմամբ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է Վարդան Ալեքսանյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան», - ասված է որաշման մեջ: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Միքայել Մանուկյանին Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան», - ասված է որոշման մեջ: