Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյաանի հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով, կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ.«Աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, և կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», - ասաց Փաշինյանը: Նա նաև անդրադարձավ Աշոտյանին անհանգստացնող հարցին` Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին.«Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք ու այդ տեղեկանքը կփոխանցվի Արմեն Աշոտյանին»,- հավելեց վարչապետը: