Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման նախագծին։ Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ին։ Դրա հիմնական սկզբունքներն են էլեկտրոնային հայտարարագրման ընդլայնումը, մաքսատնից ապրանքների արձակման արագացումը (1 օրվա փոխարեն՝ 4 ժամ հայտարարագրելուց հետո)։ Լիազոր տնտեսական օպերատորի ռեժիմը, որով նախատեսվում է արագացնել օրինապահ բիզնեսի համար մաքսային ընթացակարգերը, կհամապատասխանեցվի ԱՀԿ շրջանակային ստանդարտներին։ Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ միջազգային համաձայնագրերի վավերացման մասին որոշումները օրենքի կարգավիճակ են ստանում։