11.09.2026
ԿԳ նախարարը մեկնել է ՉԺՀ՝ մասնակցելու միջազգային համաժողովին
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։


Ինչպես հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նախարարը հանդիպել է Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։


Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է։


Հիշեցնենք, մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր:


Մի քանի օր առաջ զինծառայողը եկավ գիտակցության:

ՀՀ կառավարության ձեռքբերումներն առկա են միայն ֆեյսբուքյան տիրույթում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ