ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի որոշումներ է ստորագրել, որոցից երկուսով աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն: Որոշումներում, մասնավորապես, ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մինչ այդ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Ուշագրավ է, որ այս ազատումները լինում են կեսգիշերին: