ՀՀ և ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության լրատվական ծառայությունը: «Հեռախոսազրույցի ժամանակ կողմները քննարկել են Խորհրդի նիստի օրակարգը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների որոշ ակտուալ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: