Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը լրագրողներին հայտնեց, որ այդ որոշումը գնահատում են որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ: Նա նաև նշեց, որ դատարանի փաստարկները, թե ազատության մեջ գտնվելով Ղազարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, կարելի է որակել որպես վերացական բացատրություն: Հիշեցնենք, ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր ապրիլի 8-ին: