12.09.2025
Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը` թիրախավորելով երեխաներին. հայտարարություն
02.10.2018
Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը` թիրախավորելով երեխաներին. հայտարարություն

Սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը: Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կոթի գյուղում վիրավորվել է քաղաքացիական անձ (Սուրեն Սեփխանյանը), վնասվել են բազմաթիվ տնտեսություններ, դպրոցների և մանկապարտեզների վրա կան բազմաթիվ կրակոցների հետքեր։ Տեսանյութերից ակնհայտ է, որ գնդակոծությունները կատարվում են ցերեկային ժամերին, երբ երախաները գտնվում են դպրոցում, մանկապարտեզում կամ բակում: Այս գործողությունները վկայում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նոորմերի խախտումների մասին, քանի որ գնդակոծություններն անմիջականորեն ուղղված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես, երեխաների դեմ՝ նպատակ ունենալով վնաս պատճառել վերջիններիս, ստեղծել սարսափի և տագնապի մթնոլորտ: Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունները պարտավորվել են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և առանձնահատուկ պաշտպանության ներքո առնել երեխներին: Բացի դրանից, նույն նորմերի համաձայն, կրթական հաստատությունների գրավումը, ոչնչացումը կամ դրանց դիտավորյալ վնաս պատճառելը ոչ միայն արգելվում է, այլև ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգերով քննության: Ուշագրավ է, որ 2017 թվականին Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին» որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և զենքի կիրառումից: Ըստ այդմ, Հայաստանը, ի թիվս 81 այլ երկրների, կարևորում է երեխաների, ուսանողների և ուսուցիչների պաշտպանվածությունը զինված կոնֆլիկտների ժամանակ և դատապարտում կրթական հաստատությունների նկատմամբ ցանկացած տեսակի ռազմական ոտնձգությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հետագայում նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ են արել պետություններին ստորագրել «Ապահով դպրոցների հռչակագիրը»: Ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս չի միացել «Ապահով դպրոցների հռչակագրին», ինչը վկայում է այս պետության կողմից երեխաների անվտանգության հարցերին առնչվող, միջազգային հանրության կողմից ընդունված և պաշտպանվող արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին։ Մենք խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր տեսակի ռազմական ոտնձգություն քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների նկատմամբ, և հրավիրում ենք միջազգային հանրությանը գնահատական տալու նշված խախտումներին՝ գործի դնելով համապատասխան իրավական մեխանիզմներ և բացահայտելու նմանօրինակ քաղաքականության հակահումանիստական էությունը։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կամքը աշխատելու հանուն երեխաների բարեկեցության և անվտանգ կյանքի։ 1.«Պահապան զարգացման հիմնադրամ»2.«Հույսի կամուրջ» ՀԿ3.«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»4․«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF)5.«ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»6.«Սոցիալական արդարություն» ՀԿ7.«Ընտանիք և համայնք» ՀԿ8.«Աստացոլք» ՀԿ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»10.«Մանկական զարգացման հիմնադրամ»11.«Լույսի աշխարհ» ՀԿ
12.«Պարգևում ենք Ժպիտ» ՀԿ
13.«Նանե» բարեգործական միություն14.«Պրոգրես» ՀԿ15.«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ16.«Ջահ Զարգացման Հիմնադրամ»17.«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ18.«Հուսո Ճանապարհ» ՀԿ19. «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն20․ «Փրոջեքթ Հարմոնի» 21. «Տաթևիկ» ՀԿ22. «Վերադարձ և պաշտպանություն» ՀԿ23. «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական կենտրոն» ՀԿ24. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ25․ «Հայկական Կարիտաս»26. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ27. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ28. «Խարիսխ» ՀԿ29. «Խարիզմա» ՀԿ30. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ31. «Էմմանուել» ՀԿԵ ՀԿ32. «Զանգակատուն» ՀԿ33. «Արմինե» ՀԿ34. «Առավոտ» ՀԿ35. «Արեգունի սոցիալական զարգացման» ՀԿ36. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ37. «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ38. «ՍՕՍ մանկական գյուղեր»39. «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա40. «Նագաշյան» երեխաների աջակցության կենտրոն41. «Մանկական զարգացման հիմնադրամ»42. «Հյումեն դիգնիթի ընդ փիս»43. «Հայ ժողովրդավարական ֆորում»44. «Կանանց ռեսուրսային կենտրոն»45. «Դպրոց-կենտրոնների միություն»46. «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ