Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Twitter իր միկրոբլոգում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ նա հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հիշեցնենք, Շտայնմայերը նաև ԵԱՀԿ գործող նախագահն է: