ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագծին: Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, ապա նաև ԱԺ արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով, պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք առկա են: Բացի այդ, նշեց պատգամավորը, առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: