Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն: Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: