24.11.2024
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն դադարեցնում է կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը. նոր փոփոխություններ

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը:


Կառավարությունից VERELQ-ին հայտնում են, որ բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, եւ օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։


«Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ», - նշում է կառավարությունում: