12.11.2025
Թեհրանում հույս են հայտնել, որ Իրանն ու ՀՀ-ն կկարողանան անցնել ուղիղ ապրանքափոխանակության
26.11.2019
Թեհրանում հույս են հայտնել, որ Իրանն ու ՀՀ-ն կկարողանան անցնել ուղիղ ապրանքափոխանակության

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ողջունել է իրանական կողմի՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անմիջական փոխանակման մեխանիզմ մշակելու վերաբերյալ առաջարկը: IRNA-ի հաղորդմամբ, Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքավայրերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Մասուդ Հանսարիի հետ հանդիպման ժամանակ դեսպանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ Իրանի հետ ներկայիս գործարար հարաբերությունները պետք է ոչ միայն պահպանվեն, այլև զարգանան:«Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրանական մասնավոր հատվածի ձեռներեցներին՝ հայկական շուկա մուտք գործելու համար», - նշել է Թումանյանը: Իր հերթին, Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարն ասել է, որ ներկայումս Իրանը և Չինաստանը, շրջանցելով ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցները, անցել են ուղիղ ապրանքափոխանակության, ինչը նվազագույնի է հասցրել բանկային գործարքները: Հանսարին հույս է հայտնել, որ Իրանն ու Հայասատանը ևս կկարողանան անցնել ուղիղ ապրանքափոխանակության։