Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես հայտնում են Վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Փաշինյանը շնորհավորել Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: