Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովն այսօր առաջին նիստում նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին: Վերջինս, հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից էր առաջադրվել որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ուշագրավն այն է, որ բաց քվեարկության ժամանակ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանի օգտին ոչ ոք կողմ չքվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ խմբակցությունների և կառավարության կողմից ներկայացված հինգ թեկնածուները խորհրդարանի կողմից ընտրվեցին փակ գաղտնի քվեարկությամբ: