23.11.2024
Քաղաքական հաշվեհարդար. ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 9 նոր դեպք. մահերի ընհանուր թիվը՝ 302

Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 9 նոր դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից ու ներկայացնում մանրամասներ:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մահվան ընդհանուր ելքերի թիվը կազմում է 302:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը նշում է, որ հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած», - հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։