2019-ին Ամուլսարում Հայաստանի համար նոր տեսակի ճպուռ է հայտնաբերվել՝ Aeshna juncea-ն, հայտնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ֆեյսբուքյան էջը: Միջատը հազվագյուտ և փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում: WWF Armenia-ից հրապարակել են նաև լուսանկարներ, որտեղ պատկերված են արու և էգ միջատները: