19.04.2025
Արցախ մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ռադիո Մառնեուլին», գրում է Aliq.ge:


Ինչպես նշվում է, քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:


Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, որոնցից 2-ը բուժաշխատող են, 5-ը կարանտինային գոտում էին գտնվում և 1-ը բեռնատարի վարորդ է:


Հունիսի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 879, հայտնում է stopcov.ge կայքը:

Կոմիտասից մինչեւ Հ. Էմին նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար