Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարություն մամուլի ծառայությունը: Համագործակցող ստորաբաժանումների ղեկավարները միմյանց են փոխանցել խորհրդանշական նվերներ: