16.02.2026
ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում պաշտպանության նախարարությունում
30.01.2020
ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում պաշտպանության նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։ Նրա խոսքով, ստուգումները նախարարությունում սկսվել են 2019 թվականի դեկտեմբերին ու մինչ այժմ շարունակվում են։ Նշվում է, որ ՊՎԾ–ն մասնավորապես ուսումնասիրում է վառելիքի ու զինվորական համազգեստի գնման հետ կապված փաստաթղթերը։ Ծառայությունը ստուգում է նաև «Զինար» ՓԲԸ–ի գործունեությունը։ ՊՆ-ում ՊՎԾ-ն ստուգումները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից: ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով շուրջ 700 միլիոն դրամի պարտավորություններ չեն կատարվել: