Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը` «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո» խոսքերը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: .@MevlutCavusoglu’s advise to #OSCE Minsk Group Co-Chairs on #NagornoKarabakh conflict invites reflection on Luke 4:23 - “Physician, heal thyself" — Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 2, 2020 Թուրքիայի ԱԳ նախարարն ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ԼՂ կարգավորմանը՝ նշելով, որ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի այդ խնդրի լուծման ուղղությամբ: .@OSCE Minsk Group should produce more in terms of a settlement for the resolution of Nagorno-Karabakh issue.This solution should be in full respect of sovereignty, territorial integrity&internationally recognized borders of #Azerbaijan. pic.twitter.com/WlnaAJpUhi — Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) March 2, 2020 Նա նշել է, որ Մինսկի խմբի այդ որոշումը պետք է ամբողջությամբ հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է: