10.04.2026
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը
03.09.2020
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ: Ըստ հիմնավորման, այն կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: