16.11.2025
Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյանին տանում են հարցաքննության
14.06.2020
Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյանին տանում են հարցաքննության

Այս պահը սարքած է, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն: Բայց ես հայտարարում եմ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Այս մասին իր առանձնատանը խուզարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգվաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնելու: Պատրաստ եմ ամեն ինչի: 2015-ին ամեն ինչ առաջարկել են՝ չեմ համաձայնվել, այսօր էլ առաջարկել են՝ չեմ համաձայնվել: Այսօր մարդիկ իրենց տեղում չեն, և ամեն ինչ ձախողված է: Ամեն ինչ այսօր ի վնաս ժողովրդի է»,- ասաց նա: Նրա խոսքով, քաղաքական ճնշման նպատակն այն է, որ «ձայները կտրեն», բայց ոչ ոք չի կտրելու: «Տանելու են, բոլորն էլ պատրաստ են... պատրաստ ենք, որ նստացնեն էլ, դրա համար պատասխան են տալու»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ գնում է հարցաքննության: VERELQ-ը հիշեցնում է, իրավապահները առավոտվանից Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն են, խուզարկություն են իրականացնում: ԲՀԿ-ականների գնահատմամբ այդ գործողություններն ապօրինի են, որոնց գնահատական պետք է տան նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կառույցները: