ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ և այդ իսկ պատճառով արդյունքը կանխատեսելի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա կարծիքով, ինչպես և 2015 թվականին «Բարգավաճ Հայաստանը» չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական, կուսակցական օրակարգով և գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր է նույն իրավիճակը շարունակվում։ Սակայն թե ո՞ր ուժերի մասին է խոսքը՝ Մակունցը կոնկրետ պատասխան դժվարացավ տալ, փոխարենը հիշեցրեց մամուլի հրապարակումները։