Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը օրակարգում է. Փաշինյան
Առաջիկայում մեր օրակարգում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ այս տարի պետք է մեկնարկենք նաև Պարեկային ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում:
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասելվ Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ բազմիցս խոսվել է, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները այս տարվա կարևորագույն անելիքներից են:
"Այդ համատեքստում Ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Առաջիկայում մեր օրակարգում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ այս տարի պետք է մեկնարկենք նաև Պարեկային ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում: Գործընթացն արդեն սկսված է, և մենք այսօր պետք է քննարկենք նաև այս համատեքստում, թե ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ավելի չհետաձգվի այդ ծրագիրը, որը պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է", - նշել է Փաշինյանը: