Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստան գործուղել բժիշկների խումբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը: «Հայաստանը շարունակում ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ: Լիտվան կլինի իր հայ գործընկերների կողքին: Այսօր Լիտվայի կառավարությունը որոշում կայացրեց Հայաստան գործուղել բժիշկների ու փորձագետների խումբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով»,- գրել է նա, ապաև հայերեն ավելացրել. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»: